211652_close_icon
views-count10348 դիտում article-date 13:00 22-03-2019

Օպերան և նրա շրջակայքը նախկինում և հիմա. շրջայց հին Երևանով

Մինչ երևանցիների ուշադրությունը վերջերս սևեռված էր դեպի Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը և հատկապես նրա հարևանությամբ տեղակայված սրճարանները, փորձեցի մի պահ սուզվել դեպի անցյալը և պատկերացնել, թե պատմականորեն ինչ է եղել այս վիճելի տարածքում նախկինում: [url=http://armnational.am/ru/c/598f3b98ad4e40473e5a6473]1926 թվականին որոշում է կայացվում Երևանում կառուցել ժողտուն[/url]՝ (խոսքը հենց ներկայիս Օպերայի շենքի մասին է) ՝ համապատասխան Երևան քաղաքի չափերին և պահանջմունքներին: Ճարտարապետ է ընտրվում Ալեքսանդր Թամանյանը: Տեղանքի ընտրությունը կատարվում է Երևանի հատակագծով. Հյուսիսային պողոտայի առանցքով ընկած հողամասերը կարծես դուրս էին Երևանի բանուկ հատվածից: Իսկ ահա երևանցիների համար դժվար էր նույնիսկ պատկերացնել, որ այս հատվածը ժամանակին կդառնա քաղաքի հասարակական կենտրոնի մի մասը: [img]https://st0.shamshyan.com/editor/0269273001553242935576157.png[/img] Այս հատվածում էր նախկինում գտնվում Երևանի ամենահին եկեղեցիներից մեկը՝ [url=https://www.yerevan.am/am/gethsemane-chapel/]Գեթսեմանի մատուռը[/url]: Նա ստացել էր անվանումը իրեն շրջապատող այգիների պատճառով: Գեթսեմանը՝ դա Աստվածաշնչյան այգու անուն է: [img]https://st0.shamshyan.com/editor/0848324001553243598659998.jpg[/img] Այգիներից քիչ վեր անցնող փողոցը՝ Սայաթ-Նովան, ժամանակին կոչվել է Եկեղեցական, քանի որ աստեղ էին տեղակայված քաղաքի ամենահին և անվանի եկեղեցիներից մի քանիսը: Գեթսեմանի մատուռի մասին արդեն գիտենք, իսկ ահա ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների հատման կետում գտնվող [url=http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_of_armenian_religion_Yerevani_Katoghike_Sourb_Astvatsatsin_Yegeghetsi]Կաթողիկե Աստվածածին եկեղեցին ամենահինն է[/url], որ պահպանվել է Երևանում՝ կառուցված 13-րդ դարում: Այս փոքրիկ եկեղեցին իր մեջ կարծես պատմության արդարությունն է արտացոլում: Բան այն է, որ կառույցը վերափոխել է իր չափսերը 17-րդ դարում և դարձել է մեծ բազիլիկ ոճի մի եկեղեցի: Խորհրդային միության տարիներին այն պետք է քանդվեր, որպեսզի տեղում այլ շինություն կառուցվեր: Քանդվեց ընդարձակ սրահը, իսկ տեղում մնաց պատմական աղոթարանը՝ 13-րդ դարում կառուցված գմբեթավոր ոճի Կաթողիկեն: [img]https://st0.shamshyan.com/editor/0147433001553243738351686.png[/img] Այն որ այստեղով անցնող մյուս փողոցը՝ Աբովյանը, ժամանակին կոչվել է Աստաֆյան, կարծում եմ՝ շատերին է հայտնի: Մինչդեռ քչերը գիտեն նրա սկզբնական անվանման մասին՝ Ամրոցային կամ Կրեպոստնայա, քանի որ ձգվելի է դեպի Երևանի Բերդ: Իր հերթին, բերդը սկիզբ է առել մոտավորապես ներկայիս Երևանի քաղաքապետարանի տարածքից և ձգվել մինչև Զանգվի ձոր, որտեղ տեղակայված է հիմա «Նոյ» գործարանը: Նշեմ նաև, որ Աբովյանը առաջին գծագրված փողոցն է: [url=http://www.armenianheritage.org/hy/monument/Abovianstreet/1273]1856 թվականի Երևան քաղաքի պլանով[/url] համատարած կառուցապատման առանցք դարձավ հենց այս փողոցը, որտեղ վեր էին խոյանում էլիտայի ներկայացուցիչների տները՝ կառուցված դասական, ռուսական, եվրոպական ճարտարապետական լուծումների համադրությամբ: Օրինակ՝ Աբովյան 3 հասցեում տեղակայված այս շենք-գլուխգործոցը պատկանել է նահանգում վիրաբուժության հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանին, որի 2-րդ հարկը հենց ծառայել է Երևանին՝ որպես վիրաբուժարան: [img]https://st0.shamshyan.com/editor/034314000155324385981183.png[/img] Այս ժամանակահատվածը բեկումնային էր Երևան քաղաքի կերպարանափոխման և կառուցապատման համար: Ժամանակահատված, երբ արևելյան ոճի քաղաքը վերափոխվեց ռուսական, արևմտյան, դասական և հայկական ճարտարապետության միքս հադիսացող գեղեցիկ մի հատվածի: Եվ չնայած այն փաստին, որ այս շրջանի շենքերը քիչ են պահպանվել Երևանում և պաշտոնապես չունենք մշակութային հին քաղաք, այնուամենայնիվ, պետք է աշխատել դրանց ներկայացման ուղղությամբ: Այս փաստը կարելի է օգտագործել և [url=https://www.jevoyage.am/]տուրիզմի ոլորտում[/url]՝ Երևանի հանդեպ հետաքրքրության մեծացման համար: [b]Վարդան Հովհաննիսյան [/b]

Նմանատիպ նյութեր