211652_close_icon
views-count11667 դիտում article-date 09:38 22-03-2019

Հենց այնպես չէր, որ Ծառուկյանն «ինքնստինքյան» դեմ ելավ ապամոնտաժումների թրենդին․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե հենց էնպես չէր, որ Գագիկ Ծառուկյանը ոչ խիստ բացահայտ, այնուհանդերձ «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ իշխանությունների ապամոնտաժումների թրենդին: Բանն այն է, որ կինո Մոսկվայի հարևանությամբ նրա նախաձեռնությամբ կառուցվող, բավականին լուրջ ներդրումային փաթեթով` «Կեմպինսկի» հյուրանոցի շինարարությունը նույնպես դադարեցվել է։ «Ալեն-Էլեն» հաստատությունը դատական հայց է ներկայացրել վերջինիս նկատմամբ, թե հյուրանոցի շինարարությունը իր «արևը» կտրում է: Ի դեպ, շինարարական աշխատանքների կասեցման խնդիրներ ունեն անգամ յուրայինները` իշխանությունում Կարգին Հայկոն` լուրջ խնդիրներ է առաջացրել նաև «Ռոսիա մոլի» շինարարական աշխատանքների մասով, բանը հասել է «դիվանբաշուն», վերջինս էլ հրահանգել է լինել մաքսիմալ օբյեկտիվ, Կարգին Հայկոն էլ խիստ օբյեկտիվ է գտնվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր