211652_close_icon
views-count2142 դիտում article-date 09:13 22-03-2019

Արցախի ԱԺ-ն փոխեց դիրքը. փոխվել է հարվածի ուղղությունը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի երեք կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիք», ԱԺԿ և ՀՅԴ, հայտարարություն են տարածել, որտեղ խոսում են անկախ և ինքնիշխան պետականության և ներկայիս կարգավիճակի և ժողովրդի ընտրության հեռանկարում միասնական հայկական պետականության մասին, այսօր նախաձեռնված այլ գործընթացները դիտարկելով արհեստական ու վտանգավոր: Ըստ այդմ կոչ է արվում դրանք շահարկող քաղաքական հավակնություն ունեցող ուժերին և գործիչներին զերծ մնալ այդօրինակ քայլերից: Արցախի խորհրդարանի երեք ուժերի հայտարարության մեջ չկան անուններ և քիչ են կոնկրետությունները, թե ինչի մասին է խոսքն ու ինչ առիթով, սակայն մյուս կողմից, վերջին օրերի լրահոսին ծանոթությունն ամեն ինչ դարձնում է պարզ: Արցախի խորհրդարանականների հայտարարությունը անկասկած վերաբերում է մի կողմից Արցախը Հայաստանին միացնելու գործընթաց և ստորագրահավաք սկսելու մասին «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարությանը, մյուս կողմից՝ Արցախի հարցը ՌԴ մանդատի ներքո տեղափոխելու Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը: Ընդ որում, Բաբայանը հայտարարել է Արցախի 2020 թվականի նախագահի ընտրությանը մասնակցելու հավակնության մասին, իսկ «Սասնա ծռերն» էլ հայտարարել են Արցախում էլ գրանցվելու և նախագահի թեկնածու ունենալու մտադրության մասին: Ժիրայր Սեֆիլյանը նշել էր, որ այդ թեկնածուն չի լինի Սամվել Բաբայանը, բայց նրա հետ կգործակցեն, եթե աջակցի իրենց թեկնածուին: «Ծռերը» միաժամանակ համաձայն չէին եղել ռուսական մանդատի նրա գաղափարին: Մյուս կողմից, առաջին հայացքից իրարամերժ երկու գաղափարները, կամ երկու դիրքեր ունեցող սուբյեկտները, գործնականում հրապարակ են բերում ներկայումս հռչակվող պետական քաղաքականությանը հակադիր երկու մոտեցումներ, և այստեղ ստացվում է, որ թեկուզ հնարավոր առերևույթ միմյանց հանդեպ լինելով հակադիր, նրանք գործնականում համատեղ ծածկում են պետական հռչակված ռազմավարությունն ու մոտեցումը Արցախը բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ: Չկարողանալով «հանձնողական» խուճապ գեներացնել և հարվածել իշխանության լեգիտիմությանը, հնարավոր է հարվածի ուղղությունն է փոխվում, և թիրախավորվում է իշխանության լեգիտիմության վրա հիմնված արցախյան ռազմավարության լեգիտիմությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր