2618 դիտում
09:01 22-03-2019
Գազի գնի բարձրացման հարցն օրակարգ կներառվի մայիսից հետո. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ քննարկման թեմաներից հազիվ թե դուրս մնացած լինի ՌԴ-ից ներմուծվող գազի գնի հարցը:
Ճիշտ է, խնդիրն առավելապես հիմա «Գազպրոմի» տիրույթում է՝ կապված ներքին սպառողի համար սակագնի հարցի հետ, սակայն այս խնդրի հետ կապված դեռ վերջնական լուծում չկա, ինչի մասին օրերս խոսեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, թե բանակցությունները դեռ ընթացքում են:
«Փաստի» տեղեկություններով, գազի գնի բարձրացման հետ կապված իշխանություններին որոշակի ժամանակ է անհրաժեշտ, մասնավորաբար՝ գոնե մինչև մայիս-հունիս, որպեսզի կարողանան ՀՀ ներսում որոշակի «ռասկլադ» հստակեցնել և հանրության շրջանում դժգոհության նոր հնարավոր ալիքները կասեցնել:
Ըստ նույն տեղեկությունների, գազի գնի բարձրացման հարցն օրակարգ կներառվի մայիսից հետո, երբ հաստատված կլինի նաև առաջին միջազգային վարկային համաձայնագիրը, ինչը հնարավորություն կտա տնտեսության մեջ որոշակի ֆինանսական կայունություն և ճիշտ դիվերսիֆիկացիա ապահովել: Ըստ ամենայնի, պայմանագրի վավերացումը կլինի մինչև ԱԺ ամառային արձակուրդը, և այդ «հարմար» շրջանը կօգտագործվի գազի գնի բարձրացման հետ կապված դժգոհությունը մեղմելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3053 դիտում
11:01 22-01-2022
Գազի գնի բարձրացման այս տարբերակը վատագույնն է. «Փաստ»
2005 դիտում
10:01 03-10-2019
Ո՞ւմ «գրպանն եք գցում» գազի գնի բարձրացման հարցը․ «168 ժամ»
4021 դիտում
14:41 16-05-2020
Փաշինյանի կարծիքով՝ գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին