211652_close_icon
views-count3401 դիտում article-date 22:33 21-03-2019

Ռոնալդուն Սիմեոնեի ժեստի համար տուգանվեց 20 հազ. եվրոյով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խուսափեց որակազրկումից՝ «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում (3:0) անվայել պահվածքի համար: 34-ամյա պորտուգալացին երրորդ գոլից հետո ցուցադրեց ժեստ, որը նման էր մադրիդյան ակումբի մարզիչ Դիեգո Սիմեոնեի կողմից գոլը տոնելու ժեստին: ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի դեմ գործ էր հարուցել: Կազմակերպության կարգապահական կոմիտեն որոշեց չորակազրկել ֆուտբոլիստին և նրան տուգանեց 20 հազար եվրոյով. այնքանով, որքանով Սիմեոնեին: Դա նշանակում է, որ Ռոնալդուն կկարողանա մասնակցել «Այաքսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր