211652_close_icon
views-count1302 դիտում article-date 20:01 21-03-2019

ՀՀ փոխվարչապետ Ավինյանն աշխատակազմին է ներկայացրել քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Վերմիշյանին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Վահագն Վերմիշյանին: «Վահագն Վերմիշյանը աշխատել է տարբեր երկրներում, ունի մեծ փորձառություն և ստանձնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ կաշխատի այն բոլոր բացթողումները շտկելու ուղղությամբ, որոնք կան ոլորտում»,- ասել է փոխվարչապետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, Տիգրան Ավինյանը հատուկ ուշադրություն է հրավիրել քաղաքաշինության ոլորտի կարևորության վրա, խոսելով՝ կառույցի դերի և նշանակության, գերատեսչության վրա դրված մեծ պատասխանատվության մասին: «Նա անդրադարձավ նաև կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող գործարար միջավայրի բարելավման, «Գործարարություն» (Doing Business) զեկույցում Հայաստանի դիրք առաջմղման գործընթացում Քաղաքաշինության կոմիտեի մասով կատարվելիք աշխատանքներին: Փոխվարչապետը խոսեց նաև Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի՝ ոչ հիմնական շինությունների փաստագրման, դրանցում բնակվող ընտանիքների նկատմամբ պետական պարտավորությունների ծավալների ուսումնա­սիրման և դրանց իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներն արագացնելու, արդյունքները սահմանված ժամկետում ամփոփելու անհրաժեշտության մասին: Տիգրան Ավինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին մաղթեց արդյունավետ աշխատանք, հաջողություն՝ ոլորտի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում: Վահագն Վերմիշյանը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին, համոզմունք հայտնեց, որ Կոմիտեի փորձառու անձնակազմն ունակ է իրականացնել կառավարության կողմից իր վրա դրված պարտավորությունները և պատվով լուծել գերատեսչության առջև դրված խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր