211652_close_icon
views-count30162 դիտում article-date 18:59 21-03-2019

Ինչո՞ւ է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը դիմել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և հայտնել, որ այս տարվա մարտի 4-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի իքս էջում հրապարակվել է մտացածին նյութ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Վարդազարյանը ոստիկանության 6-րդ վարչությունում հայտնել է, որ այդ նյութում հրապարակում է եղել իր և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խարատյանի միջև հետախոսային խոակցության վերաբերյալ: Ըստ դատարանի նախագահի՝ այդ բովանդակության համաձայն, ինքը մեղադրվում է ՀՀ վերաքննիչ դատարանի գործունեությունը խոչընդոտելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սոցցանցում իրականությանը չհամապատասխանող հրապարակումներով փորձ է արվում Ռ. Վարդազարյանին մեղադրել հանցագործության մեջ և դատարանի նախագահը կարծում է, որ այստեղ կա ակնհայտ սուտ մատնություն: Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարաետյանի հանձնարարությամբ հետաքննություն է սկսվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր