211652_close_icon
views-count1260 դիտում article-date 17:46 21-03-2019

Գարեգին Երկրորդը նոր նշանակումներ է կատարել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մասնավորապես ասվում է` Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Տ. Աղան աբեղա Երնջակյանը իր ծառայությունը կբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Նմանատիպ նյութեր