211652_close_icon
views-count1687 դիտում article-date 17:19 21-03-2019

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ կազմակերպել է համաժողով` նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի դերին

Մարտի 20-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը և Ալյանս Ֆրանսեզը Ստրասբուրգի մերձակա Վասելոն քաղաքի դղյակում Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ կազմակերպեցին համաժողով` նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ) Հայաստանի դերին: Ներկա էին ակադեմիական շրջանակների, քաղաքային իշխանությունների և Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպան Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում ներկայացրեց Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության գործընթացը, ՖՄԿ շրջանակներում Հայաստանի նախաձեռնությունները, այդ թվում՝ միտված ՖՄԿ-ԵԽ փոխգործակցության զարգացմանը, և մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու նպատակով իրականացվող հաստատուն քայլերը: Դեսպան Հովհաննիսյանը շեշտեց. «Ամենևին պատահական չէ ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի միանալը, քանի որ մեզ միավորում են ձգտումը խաղաղությանը, ժողովրդավարությանը, հարգանքը մարդու իրավունքների, մշակութային և լեզվական բազմազանության հանդեպ»: Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին Հայաստանի մասին պատմող տեսանյութ և ֆոտոշարք, որին հետևեց հարց ու պատասխան: Միջոցառման ավարտին մատուցվեց պաշտոնական ընդունելություն:

Նմանատիպ նյութեր