211652_close_icon
views-count1516 դիտում article-date 16:05 21-03-2019

Քաղաքացու օրվա ընտրությունը չի կապվում ապրիլի 23-ի հետ․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության կողմից ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու որոշմանը: «Անցած տարվա իրադարձությունները, որ պետք է նշենք, անկախության տոնից հետո 2-րդ հիշարժան օրն է լինելու մեր նորանկախ պատմության ընթացում, և մենք դա արձանագրում ենք, միևնույն ժամանակ չենք ֆիքսում կոնկրետ օրը: Կոնկրետ օրը ֆիքսելու անհրաժեշտությունը, եթե տարիներ անց որևէ կառավարություն կտեսնի, կցանկանա, նոր կֆիքսի»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշեց, որ օրվա ընտրությունը չի կապվում ապրիլի 23-ի հետ, երբ հրաժարական տվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր