211652_close_icon
views-count3422 դիտում article-date 15:00 21-03-2019

Ուկրաինացի ֆուտբոլիստուհին խաղի ժամանակ բռունքով հարվածել է մարզչի դեմքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտզալի Ուկրաինայի հավաքականի և Կիևի «IMS-НУХТ» ակումբի խաղացող Աննա Սիդորենկոն կարմիր քարտ է ստացել մրցակցի մարզչի դեմքին հարվածելու համար՝ երկրի ազգային առաջնության խաղի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել «Բուդսթար» թիմի հետ հանդիպման 17-րդ րոպեին: 23-ամյա ֆուտբոլիստը գրեթե նոկդաունի է ենթարկել «Բուդսթարի» մարզիչ Ալեքսանդր Ռատիչին: Եզրից գնդակը մտցնելիս աղջկան թվացել է, թե մրցակցի մարզիչը իրեն խանգարել է՝ թիկունքից դիպչելով: Երկար չմտածելով, Սիդորենկոն բռունցքի ուժգին հարված է հասցրել մարզչի: Այդ արարքի համար մրցավարը Աննային հեռացրել է դաշտից: Դա Սիդորենկոյի երրորդ կարմիր քարտն է այս մրցաշրջանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր