211652_close_icon
views-count1243 դիտում article-date 15:45 21-03-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 20-ին, ժամը 20.25-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրա»-ի վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: *** Մարտի 20-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «MITSUBISHI CHARIOT» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքում` մարզի մարզպետարանի դիմաց, վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներւվ տեղափոխվել է հիվանդանոց: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր