2381 դիտում
14:33 21-03-2019
Այն, որ նախագիծը ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել լիցենզիա չունեցող անձանց կողմից վարկային ծառայությունների գովազդումը լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ։
«Այսպես կարող ենք ասել՝ մեր գործընկերների մտահոգությունը հետևյալն է, որ տարբեր տեղերում գովազդվում են վարկեր, փողեր, պարտքեր, ու որի հետևանքով առաջանում են խնդիրներ. մարդիկ, ժարգոնով ասած, տոկոսի տակ են ընկնում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով,- «Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է անենք պետական ծրագրեր՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում։ «Այս պահին աշխատում ենք ԿԳՆ-ի հետ, վերապատրաստում են անցել դպրոցների 12 հազար ուսուցիչներ»,- ասաց Ջավադյանը։ Նա առաջարկեց, որ խստացնել առանց լիցենզավորման գործունեություն ծավալողների նկատմամաբ պատիժները։
Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահից հետաքրքրվեց, ի վերջո, նախագծին կո՞ղմ են, թե՞ դեմ։
«Գրավոր տեքստում գրված է, որ բացասական եզրակացություն պետք է տալ, բայց ձեր բանավոր խոսքում ասում եք, որ շատ էլ լավ նախագիծ է։ Այստեղ կարող եմ կռահել, որ գործ ունենք հին իներցիայի հետ, քանի որ նախագիծը ներկայացված է ընդդիմության կողմից, ուրեմն պետք է մերժել։ Եթե դա է, ուրեմն շատ վատ իներցիա է», - ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա ավելացրեց. «Հիմա կո՞ղմ եք, թե՞ դեմ եք»։
«Կողմ ենք, պարոն վարչապետ», - ասաց Ջավադյանը։
«Համոզվա՞ծ եք, որ կողմ եք», - կատակեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ այն, որ որևէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի։
Քննարկումից հետո կառավարությունը կողմ քվեարկեց նախագծին։
Նմանատիպ նյութեր
4130 դիտում
13:45 29-11-2017
«ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է մերժվի». Էդուարդ Շարմազանով
1018 դիտում
16:43 10-06-2024
Եթե անվստահություն հայտնելու գործընթացը մերժվի, ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
868 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1606 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)