211652_close_icon
views-count5516 դիտում article-date 14:10 21-03-2019

Աշխատավարձերի ու հավելավճարների գումարի մի մասը կհատկացվի կառավարչական ծախսերի

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ՝ փոփոխություններ է կատարել «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման հավելվածներում: Հայաստանի պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի բնականոն իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առաջին եռամսյակում կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Պետական հատվածի արդիականացման ծրագիր», «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» միջոցառման ներքին հոդվածային վերաբաշխում: Ըստ այդմ, առաջին եռամսյակում վարկային միջոցներից կնվազեցվի 1,49 մլն դրամ և համաֆինանսավորումից՝ 542 հազար դրամ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» և նույնքան չափով կավելացվի «Կառավարչական ծառայություններ» հոդվածին։

Նմանատիպ նյութեր