211652_close_icon
views-count1257 դիտում article-date 12:16 21-03-2019

Վահագն Վերմիշյանը նշանակվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ

ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանը նշանակվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ: Գործադիրի նիստում Վերմիշյանը նշեց, որ մասնագիտությամբ ճարտարպետ է, 1989 թվականին՝ երկրաշարժից հետո, աշխատել է որպես Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ: «Այնուհետև աշխատանքային գործունեությունս շարունակել եմ ՌԴ-ում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում, նախագծել և կառուցել եմ 5 մլն-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը, մեծ օբյեկտներ, քաղաքներ՝ Սուդանում, էրիթրիայում: 1,5 տարի է, ինչ վերադարձել եմ Հայաստան և որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վերմիշյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Վերմիշյանին և մաղթեց հաջողություններ: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից վերջերս ազատվել էր Ավետիք Էլոյանը և նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:

Նմանատիպ նյութեր