211652_close_icon
views-count78551 դիտում article-date 21:40 20-03-2019

2 հազար հատ թանկարժեք ավտոմեքենաներով բարձված նավը հրդեհվել ու խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում. վնասը կազմել է մի քանի տասնյակ միլիոն դոլար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համբուրգից դուրս եկած իտալական նավը, որը բարձված է եղել 2000 թանկարժեք մեքենաներով, Բրազիլիա ուղևորվելու ճանապարհին հրդեհվել է ու խորտակվել: Միջադեպը տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսում: Ինչպես նշում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-6828463/Italian-container-ship-bound-Brazil-carrying-2-000-cars-sinks-coast-France.html]Daily Mail-[/url]ը, բրիտանական ռազմածովային ուժերը փրկել են նավի 27 հոգանոց անձնակազմին: Հայտնի է, որ 28 000 տոննա քաշով նավը խորտակվել է Ֆրանսիայի ափերից ոչ հեռու: Երկրի իշխանություններն անմիջապես սկսել են հավաքել խորտակման հետևանքով նավից արտահոսած վառելիքը: Նշվում է, որ հրդեհված թանկարժեք մեքենաների թվում եղել է 2019 թ.-ի թողարկման 37 հատ Porsche 911, GT2, RS, յուրաքանչյուրը՝ 292,200 դոլար արժողությամբ, ինչպես նաև Audi A3, A5, RS4, RS5 և Q7 թանկարժեք մոդելներ և այլն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր