211652_close_icon
views-count1744 դիտում article-date 19:08 20-03-2019

Վինիսիուս. «Բարսելոնան» ինձ ավելի ավելի լավ առաջարկ էր արել, սակայն ես ընտրեցի «Ռեալը»

«Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը պատմել է, թե ինչպես է հայտնվել մադրիդյան ակումբում: «Հայրս երբերք ինձ չի ասել այլ ակումբների հետաքրքրվածության մասին, քանի դեռ չհայտնվեցին «Բարսելոնան» և «Ռեալը»: Մենք այցելեցինք երկու ակումբներն էլ, երկուսն էլ ինձ դուր եկան: «Բարսելոնան» ցանկանում էր ավելի շատ վճարել, սակայն մենք ավելի լավ նախագիծ էինք ցանկանում, և Մարսելոն՝ Կազեմիրոյի հետ միասին զրուցեցին ինձ հետ և օգնեցին որոշում կայացնել: Մադրիդում ամեն ինչ շատ արագ դասավորվեց: Մարսելոն և Կազեմիրոն ասել էին, որ այստեղ հարցերը շատ արագ են լուծվում: Ոչ ոք չէր մտածում, որ ես Բրազիլիայի սահմաններից դուրս կխաղամ: Ես կամաց-կամաց առաջադիմում եմ և ցանկանում եմ հնարավորինս արագ աշխատանքս սկսել: Հուսով եմ մինչև մրցաշրջանի վերջը կհասցնեմ խաղալ», ասել է Վինիսիուսը:

Նմանատիպ նյութեր