211652_close_icon
views-count24453 դիտում article-date 18:25 20-03-2019

Երևանի քաղաքապետի կարգադրությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կարճ ժամանակում ՀՀ ազգային հերոսի անվան զբոսայգում վերացրեց «թուրքացած» հայերի վանդալիզմի հետքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մարտի 19–ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի վանդալիզմի է ենթարկվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին, որտեղ «թուրքացած» հայերեը իրենց սև գործն էին արել: Հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեվավար Հայկ Մհրյանի գլխավորությամբ թաղապետարանի համապատասխան բաժինների ծառայողները վերացրեցին վանդալիզմի հետքերը, սակայն եթե տեսախցիկներ չտեղադրվեն և չգործարկվեն սանհանգույցները, ապա չի բացառվում՝ նույն վանդալիզմը կրկնվի: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/19/1120094/?fbclid=IwAR2LBd4pFVMwu4hoU5m3sNmumh3U-PPY5VQhZGkq9CLBQI1E11SIoVQJ_4A]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երբ տարիներ առաջ անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ էին իրականացրել Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում՝ կոտրելով նստարաններն ու այգում կառուցված սանհանգույցները, կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ այն ժամանակվա վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ ամենը վերականգնվեց, բերվեց նախկին տեսքին, և այգին Ա. Ուլիխանյանի կարգադրությամբ վերցվեց թաղապետարանի կանաչապատման բաժնի հսկողության տակ։ Մարտի 19-ին ֆոտոլրագրողը լուսանկարների շարք էր արել, որով երևում էր, թե ինչպես են կրկին անգամ անհայտ անձը կամ անձինք հերթական վանդալիզմ իրականացրել ազգային հերոսի անվան այգում։ Ճիվաղը կամ ճիվաղները կոտրել էին մի քանի նստարաններ, աղբամաններ, ինչպես նաև ողջ սանհանգույցը նորից վերածել էին աղբանոցի։ Կոտրել էին այնտեղ եղած լվացարաններն ու սանհանգույցները, իսկ խոզի հոգեբանությամբ ողջ ներսը տիրում է գարշահոտություն։ Արդյո՞ք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը տեղյակ էին, որ հերթական ոտնձգությունն է կատարվել ազգային հերոսի զբոսայգում ու մի՞թե քաղաքապետարանն ու վարչական շրջանը չունեն միջոցներ, որ գոնե նշված հատվածում տեղադրեն տեսախցիկներ, որպեսզի «թուրքացած» հայերը նման ոտնձգություն չանեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր