211652_close_icon
views-count5326 դիտում article-date 22:40 20-03-2019

«Սևան» քրեակատարողական հիմնարկում անձնական զննությանբ տեսակցության եկած կնոջ ձախ կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ

Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Ն.-ին երկարատև տեսակցության եկած կնոջը, որի ձախ կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ։ Նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, զննության են ենթարկվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Կ.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Վ.-ին։ Վերջինիս ձախ կոշիկի միջից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս։ Մարտի 19-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Ջ. Տ.-ին տեսակցության եկած քաղաքացի Ռ. Ս.-ի անձնական զննությամբ վերջինիս ձախ գրպանից հայտնաբերել են գործարանային արտադրության 56 խաղաթուղթ, 2 wi-fi սարք և բջջային հեռախոսի 2 բաժանորդային քարտ։ Հայտնաբերվածներն առգրավվել են:Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր