211652_close_icon
views-count1830 դիտում article-date 16:55 20-03-2019

Կեյլոր Նավաս. Սոլարիի օրոք ինչ էլ անեի, խաղադաշտ մտնողը չէի

«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը պատմել է թիմում իր վիճակի մասին՝ նախկին գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարի օրոք: «Իմ մոտ այնպիսի զգացողություն էր, որ ինչ էլ ես անեի մարզումների ժամանակ, չէի խաղա: Սակայն ես միշտ պրոֆեսիոնալ էի մնում: Ես շահագրգռված էի ինչ-որ բան անել, քանի որ ինձ մեծ պատիվ էր տրված: Ես պայմանագիր ունեմ: Ցանկանում եմ մնալ «Ռեալում», և ես կենտրոնացած եմ առաջիկա հանդիպումների վրա: Ես ամբողջությամբ տրվում եմ ակումբին, և կշարունակեմ անել դա, քանի դեռ այստեղ եմ: Բայց ես չեմ ցանկանում ևս մեկ նման մրցաշրջան, ինչպիսին՝ սա էր», ասել է Նավասը:

Նմանատիպ նյութեր