211652_close_icon
views-count5010 դիտում article-date 16:14 20-03-2019

Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ՀՀ 12-ամյա քաղաքացու դի. հայտնի է մահվան պատճառը

Մոսկվայի Յուժնոյե Մեդվեդկովո շրջանի բնակարաններից մեկում երեկ՝ մարտի 19-ին, մահացած վիճակում անչափահաս տղայի են հայտնաբերել։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Նշվում է, որ 12-ամյա երեխան ՀՀ քաղաքացի է եղել։ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության համաձայն՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։ Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել էր մայրը։ Քաղաքացին ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված։

Նմանատիպ նյութեր