211652_close_icon
views-count923 դիտում article-date 14:16 20-03-2019

Արդարադատության նախարարն ընդունել է IRI-ի ռազմավարական խորհրդատուին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել տարիներ շարունակ ԱՄՆ գործադիր և օրենսդիր ոլորտներում աշխատանքային գործունեությունը ծավալած Բարրի Ջեքսոնի փորձառությունն ու հարուստ կենսագրութունը և վերջինիս հետ քննարկել արդարադատության ոլորտի հիմնական մարտահրավերները հաղթահարելու մեխանիզմները: Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակին, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի արդյունավետությանը և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև Նախարարության ընթացիկ կարիքների գնահատման ու կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացմանը: Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել փորձագետին հանդիպման համար և վստահեցրել, որ համագործակցությունը շարունակական կլինի, արդյունքն էլ՝ չափելի:

Նմանատիպ նյութեր