211652_close_icon
views-count2466 դիտում article-date 13:53 20-03-2019

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզային բաժնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ս/թ մարտի 19-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Լոռու մարզային բաժին: Մարզային բաժնում շրջայց կատարելով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղում ծանոթացել է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին: Հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Դումանյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել մարզային բաժնի կողմից ընթացիկ տարում կատարված աշխատանքների, հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վիճակագրության, ինչպես նաև բռնագանձված ու վերականգնված գումարների մասին: Մարզային բաժնի աշխատակիցերի հետ հանդիպման ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է բաժնի խնդիրներին, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները և առաջարկություններն՝ ուղղված ծառայողական գործունեության արդյունավետության բարձրացմանը: Տեսչական և վերլուծական բաժնի պետ Լևոն Բալյանը ներկայացրել է Լոռու մարզային բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքները, իսկ Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանն անդրադարձել է հարկադիր կատարողների կողմից առավել հաճախ ներկայացվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև տեղում պատասխանել հնչեցրած իրավական հարցերին: Մարզային այցի շրջանակներում Հակոբ Հակոբյանն իրականացրել է նաև խնդրահարույց վարույթներով 6 քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են կատարողական վարույթների շրջանակներում երեխայի տեսակցությանը, մի ծնողից մյուսին երեխայի հանձնմանը, հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացմանն առնչվող և այլ ընթացիկ հարցեր: Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր