211652_close_icon
views-count2665 դիտում article-date 12:01 20-03-2019

Քասըմ-Ժոմարտ Տոկաևն ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախկին նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևն այսօր՝ մարտի 20-ին, ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը։ Այդ մասին տեղեկացնում ՝ Kazinform կայքը։ Խորհրդարանի պալատների համատեղ նիստում Տոկաևը նախագահի երդում է տվել երկրի ժողովրդին. «Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին»։ Հիշեցնենք, որ գրեթե 30 տարի երկիրը ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարել է, որ մարտի 20-ից վայր է դնելու նախագահի իր լիազորությունները: Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի լիազորություններն ընտրված նախագահի պաշտոնաթողության դեպքում Սենատի նախագահին են անցնում Ղազախստանի ժողովրդին նրա երդում տալու պահից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր