211652_close_icon
views-count1104 դիտում article-date 11:50 20-03-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 19-ից 20-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, զենք-զինամթերքի առգրավման 2, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, դրամանենգության, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սառը զենքի հայտնաբերման ու թմրանյութի իրացման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր