211652_close_icon
views-count1827 դիտում article-date 11:17 20-03-2019

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: Այս մասին Ն. Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարեւոր միջոցառմանը»,-նշել է նա: ՀՀ վարչապետը նաև հրապարակել է մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի մասին իրազեկող հոլովակ: 2019թ. մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում կանցկացվի այս տարվա առաջին շաբաթօրյակը:

Նմանատիպ նյութեր