211652_close_icon
views-count2913 դիտում article-date 09:15 20-03-2019

2,7 մլրդ դոլար Հայաստանի շեմին. որքանով են կոնկրետ ներդրումային պորտֆելի հեռան­կարները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայումս քննարկում է 2,7 միլիարդ դոլարի ներդրումային մոտ 89 ծրագիր, որից ավելի քան 700 միլիոն դոլարը ներ­կայումս այս կամ այն կերպ ընթացիկ փուլում է՝ մարտի 19-ի մամուլի ասու­լիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ հայտարարությունը բավականին նման է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը 3,5 մի­լիարդ ներդրումային ծրագրերի մասին, սակայն մի տարբերությամբ՝ Կարեն Կա­րապետյանը ներկայացնում էր իր, այս­պես ասած, իշխանական պորտֆելը: Այլ կերպ ասած՝ նա գործնականում հայ­տարարում էր, որ պատրաստ է իր հովա­նավոր Հայաստանի ներդրողների ռու­սական ակումբի օգնությամբ 3 միլիարդ դոլար վճարել 2018-ին Հայաստանի իշ­խանությունը ձեռք բերելու համար: Նիկոլ Փաշինյանի դեպքում իրավիճակի քաղաքական համատեքստը բոլորովին այլ է և բոլորովին այլ է նրա քաղաքա­կան հենարանը: Այստեղ գործ ունենք հանրային բարձր լեգիտիմության հետ՝ որպես հենարան, իսկ որպես ներդրումային աղբյուր գործ ունենք ոչ թե կոնկրետ բևեռի, այլ, այս­պես ասած, բազմազան աղբյուրների հետ: Իհարկե, դա այս դեպքում էլ չի հա­նում հարցը, թե որքան կոնկրետ են ներդրումային այդ պորտֆելի հեռան­կարները, մյուս կողմից, սակայն, այս­տեղ արդեն խոսքը ոչ թե կոնկրետ իշ­խանության գնի, այլ Հայաստանի քա­ղաքական ապագայի սոցիալ-տնտեսական բազայի մասին է: Ավելի ու ավելի է ակնառու դառնում, որ Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական բազան խիստ անբավարար է ոչ միայն պետական ռազմավարական ծրագրեր, զարգացման ծրագրեր և անվտանգության աճող մարտահրավերներ երկարաժամկետ սպասարկելու համար, այլև բավարար չէ նաև հասարակական-քաղաքական արդյունավետ զարգացում ապահովելու, հանրային քաղաքականության ինստիտուցիոնալ զարգացման հիմք դառնալու համար: Եվ սրա լավագույն դրսևորումն էր այն, ինչ քաղաքական տողատակի առումով տե­ղի ունեցավ Օպերայի սրճարանների ապամոնտաժման գործում, և ինչ ընդ­հանրապես տեղի է ունենում Հայաստանում տեղեկատվաքարոզչական շոշափելի ալիքի պայմաններում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր