211652_close_icon
views-count5157 դիտում article-date 16:03 19-03-2019

Ո՞վ է ի վերջո Հայաստանի առաջին տիկինը. պարզաբանում է վարչապետ Փաշինյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհեթեթ է համարում հարցադրումներն այն մասին, թե ով է Հայաստանի առաջին տիկինը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/968097.html]Արմենպրես[/url]»-ը, Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Փաշինյանը, ի պատասխան հարցի, թե ի վերջո ով է Հայաստանում առաջին տիկինը՝ Հանրապետության նախագահի, թե վարչապետի տիկինը, կիսակատակ պատասխանել է. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն է: Բոլոր նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց առաջին տիկիններին և պարոններին, ես մաղթում եմ երջանիկ ընտանիքներ ձևավորել»: Նա նշեց, որ չի հասկանում նմանօրինակ հարցադրումների իմաստը: Փաշինյանն անդրադարձավ լրատվամիջոցներում արվող հրապարակումներին այն մասին, թե ինչու է իր ընտանիքն օգտվում ուղղաթիռից: «Ուղղաթիռը, որը վարչապետի ծառայողական ուղղաթիռն է, ունի պարտադիր թռիչքային ժամեր: Սա նշանակում է, որ որպեսզի տեխնիկան չվերածվի մետաղի ջարդոնի, այն ունի պարտադիր թռիչքային ժամեր: Եվ եթե նույնիսկ վարչապետը չի նստում, այդ ուղղաթիռը պարտավոր է դատարկ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել գալ, քանի որ դրա տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր գոյություն ունեն»,- նշեց նա: Խոսելով այցերի ժամանակ ընտանիքի որոշ անդամների կողմից իրեն ուղեկցելու մասին՝ վարչապետն ասաց. «Երբ ես եղել եմ գործազուրկ և ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքը ինձ հետ և իմ կողքին է եղել: Երբ ես զրոյից ստեղծել եմ լրատվամիջոց, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Երբ իմ դեմ ահաբեկչություն էր իրականացվում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Երբ ես եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Երբ հանրահավաքներ եմ իրականացրել, ընդ որում՝ ոչ բազմամարդ, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Ակնկալիքն այն է, որ ուզում են հրաժարվե՞մ իմ ընտանիքից»: Փաշինյանն անդրադարձավ նաև իր տիկնոջ Աննա Հակոբյանի գործունեությանը՝ նշելով, որ երկրի ղեկավարի տիկինները մշտապես ունեցել են իրենց համար նախատեսված սենյակներ: Խոսելով Աննա Հակոբյանի ղեկավարությամբ գործող հիմնադրամների մասին՝ նա հայտնեց, որ դրանց ստեղծման նախաձեռնողներից մեկը հենց ինքն է եղել, քանի որ խնդիրներ էին առաջացել նախկին հիմնադրամների փակվելու հետ կապված: «Ինձ համար Աննայի գործունեությունը կարևոր է նաև հանրային կյանքում կանանց դերի բարձրացման առումով: Ես համոզված ասում եմ, որ 2018 թվականի հեղափոխությունում վճռական նշանակություն ուներ երկու գործոն՝ մեկը երեխաների, մյուսը՝ կանանց ներգրավվածությունը, և սրանք իրար հետ փոխկապակցված են: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/968097.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր