211652_close_icon
views-count1912 դիտում article-date 13:02 19-03-2019

Արման Օսիկյանը պաշտոն է ստացել Կադաստրի պետական կոմիտեում

Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արման Օսիկյանը նշանակվել է սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ: Մինչ այս նշանակումը Արման Օսիկյանը Կոմիտեի ղեկավարի օգնականն էր։ «Կադաստրի կոմիտի ղեկավարի հրամանով սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել 41-ամյա Արման Օսիկյանը։ Նա Կադաստրում աշխատում է 2002 թվականից։ Նշանակման մասին հայտնելիս Սարհատ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին համոզմունքը փոխանցեց, որ Օսիկյանի երկար տարիների փորձը կօգնի այս վարչության դերը վերարժևորելուն. «Որպեսզի դա ոչ թե լինի զուտ գրասենյակների աշխատանքը համակարգող, այլ մեր բոլոր ծառայությունների փաթեթը կատարելագործող վարչություն»»,- ասված է հաղորդագրության մեջ ։ Նշվում է նաև, որ Արման Օսիկյանը մասնագիտությամբ կառավարման հոգեբան է: Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ստացել է պետական և մունիցիպալ կառավարման մագիստրոսի կոչում։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նմանատիպ նյութեր