211652_close_icon
views-count730 դիտում article-date 12:49 19-03-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 18-ից 19-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, խարդախության 4, մարմնական վնասվածք հասցնելու, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, խուլիգանության ու սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կենդանիների ապօրինի ոչնչացման, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, ավազակային հարձակման և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր