211652_close_icon
views-count802 դիտում article-date 11:53 19-03-2019

Հայաստանյան 14 ընկերություն ITB Բեռլին-ում ներկայացրել է երկրի զբոսաշրջային գրավչությունը. ձեռք են բերվել պայմանավորվածություններ

ITB Բեռլին միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին այս տարի հայաստանյան միասնական տաղավարում երկրի զբոսաշրջային գրավչությունն է ներկայացրել ոլորտի 14 ընկերություն. ներկայացված առաջարկների թվում են նաև մի շարք փաթեթներ հարևան Վրաստանի հետ: Երկրի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով ցուցահանդեսի շրջանակում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև զբոսաշրջային բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, գործարարների, միջազգային բլոգերների հետ, ովքեր ծանոթացան հայկական զբոսաշրջային հնարավորություններին, երկրի հարուստ մշակութային ժառանգությանը: Հայաստանյան տաղավարում կայացավ նաև ազգային ուտեստների և հայկական գինու, կոնյակի համտես: Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանը մասնակցել է B2B ձևաչափով “ITB Speed networking” և “Blogger Speed Dating” միջոցառումների: «[url=https://armenpress.am/arm/news/968027.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին խոսեց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի մարքեթինգի համակարգող Ալիկ Սարգսյանը: «ITB Բեռլին միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը մասնակիցների թվով աշխարհում ամենախոշորն է: Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար ամեն տարի շուրջ 190 երկրներ և հարյուրավոր զբոսաշրջային ընկերություններ են մասնակցում: Դրա հիմնական նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղություններն ու կարողությունները ներկայացնել զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար: Հայաստանն արդեն բազմաթիվ տարիներ մասնակցում է ցուցահանդեսին: Հիմնադրամն արդեն երկրորդ տարին է կազմակերպում: Այս տարի Հայաստանը հանդես եկավ աննախադեպ տաղավարով, որը ներառում էր 3D պատկերներ: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների շրջանում, գրավելով նաև միջազգային մամուլի ուշադրությունը: Ցուցահանդեսին այս տարի մասնակցում էին հայկական շուրջ 14 զբոսաշրջային ընկերություններ՝ Հայաստանի միասնական տաղավարով: Նրանք ներկայացրել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, այդ ոլորտի հնարավորություններին վերաբերող մի շարք փաթեթներ՝ այդ թվում նաև զբոսաշրջային համատեղ ծրագրեր՝ Հայաստան-Վրաստան համատեղ փաթեթներ»,-ասաց Սարգսյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/968027.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր