947 դիտում
11:37 19-03-2019
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ. օրակարգում փոքր կենտրոնում Եվրոպայի հրապարակ ունենալու մասին հարցն է
Երևանի քաղաքապետարանում քիչ առաջ մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:
Օրակարգում ընդգրկված է 12 հարց:
Երևանի ավագանու հաստատմանը կներկայացվեն Երևանի 2018 թվականի զարգացման ծրագրի հաշվետվությունն ու 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը:
Նիստի ընթացքում ավագանին կորոշի նաև թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ավտոբուսներում կանգառների անվանման ավտոմատ հայտարարման թվով 18 սարքերը՝ 2 299 620 (երկու միլիոն երկու հարյուր իննսունինը հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ HIGER-KLQ6770G մակնիշի ավտոբուսներում շահագործելու նպատակով։
Երևանի ավագանու նիստում Երևանի փոքր կենտրոնում Եվրոպայի հրապարակ ունենալու մասին որոշում կկայացվի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4906 դիտում
10:52 22-12-2021
Երևանի ավագանու արտահերթ նիստը. Օրակարգում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է. ուղիղ
Այս բաժնից
781 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
775 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
559 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան