1592 դիտում
09:37 19-03-2019
Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարք է սկսելու Արցախի թեմայով․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ստեփանակերտում հայկական երկու պետությունների ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարցով հանդիպում-քննարկումները, ինչպես նաև՝ առաջիկայում հնարավոր բանակցությունները տեղի են ունենալու Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Սա այն փաստաթուղթն է, որը տարիներ շարունակ քննադատության թիրախում է եղել՝ համարվելով «հող հանձնելու» փաստաթուղթ:
Սակայն իշխանությունները հենց այնպես չեն գնալու լուծման որևէ տարբերակի: «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս թեմայով քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարք է սկսելու: Չի բացառվում, որ նման քննարկումներ լինեն նաև նախորդ իշխանությունների՝ իրազեկ ներկայացուցիչների հետ, եթե նրանք համաձայնեն մասնակցել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
20752 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4979 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին