211652_close_icon
views-count1170 դիտում article-date 22:48 18-03-2019

«Հերացի» ավագ դպրոցն ու Գերմանիայի Շտեֆանիում գիմնազիան համագործակցում են

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հենակետային «Հերացի» ավագ դպրոցը 2018 թվականի սեպտեմբերից համագործակցում է Շտեֆանիում գիմնազիայի հետ: «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Գերմանիայից ժամանած կրթության մասնագետների՝ երկրամասի միջազգային ծրագրերի համակարգող Կատյա Վենդթի ու Շտեֆանիում գիմնազիայի փոխտնօրեն Աքսել Վիչիոտեքի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է գերմանական կողմի հետ համագործակցության արդյունքները` նշելով, որ ծրագրի ավարտին աշակերտներին տրվելու է գերմաներենի իմացության մասնագիտական վկայական: Շտեֆանիում գիմնազիայի փոխտնօրեն Աքսել Վիչիոտեքը նշել է, որ այցի հիմնական նպատակն աշակերտների փոխանակման ծրագրերի քննարկումն է: Նախնական պայմանավորվածության համաձայն` աշնանը գերմաներենի լավ իմացությամբ 5-10 հայաստանցի աշակերտներ կմեկնեն Գերմանիա, որին կհաջորդի գերմանացի աշակերտների այցելությունը Հայաստան: ԿԳՆ հանրակրթության և միջազգային կապերի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել աջակցել երկկողմ հարեբերությունների զարգացմանը և առկա համագործակցության կապերի խորացմանը: Համագործակցությունն իրականացվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ իրականցվող DSD-Pro գերմաներենի ուսուցման ծրագրի շրջանակում: Նշենք նաև, որ Գերմանիայից ժամանած կրթության մասնագետները ծանոթացել են «Հերացի» ավագ դպրոցի ուսումնական ծրագրերին ու հետազոտական աշխատանքներին, որոնք ներկայացվել են գերմաներենով: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հերացի» ավագ դպրոցում բժշկական համալսարանի ռեկտորի հանրակրթության հարցերով ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:

Նմանատիպ նյութեր