211652_close_icon
views-count2496 դիտում article-date 19:37 18-03-2019

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Օպերայի սրճարաններն ապամոնտաժած անձնակազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխատանքային հերթական խորհդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման և բարեկարգման աշխատանքներն իրականացրած անձնակազմին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին ու մայրաքաղաքի բնակիչներին՝ հասարակական կարգի պահպանման և նախաձեռնությանն աջակցելու համար: Ծրագրի նպատակը համայնքին պատկանող տարածքի ճարտարապետական տեսքի և երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է: «Սա մեր քաղաքի սիրտն է, և մենք պետք է մեր քաղաքի սիրտը գեղեցկացնենք, պետք է բարեկարգենք, կանաչապատենք, որպեսզի և մեր համաքաղաքացիները, և մեր քաղաքի հյուրերը վայելեն մշակութային այդ մթնոլորտը»,- նշել է քաղաքապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր