211652_close_icon
views-count33880 դիտում article-date 19:12 18-03-2019

Պարզվել է Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդի աշխատանքի վայրն ու մահացածի ինքնությունը. վարորդը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տեղեկատվական բաժնի վարիչն է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտակին հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից հարուցված ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է մարտի 16-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Աճառյան փողոցի Նոր Ավան թաղամասի 55 հասցեի մոտ տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը: Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Քանաքեռ-ՌՎ 21/3 շենքի բնակիչ, 49-ամյա Հովհաննես Սահինյանն էր, ով տեղում մահացել էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ՝ քննիչի որոշմամբ ձերբակալված Ալեքսանդր Ֆարամազյանը աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում՝ որպես տեղեկատվական բաժնի վարիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ա. Ֆարամազյանի նկատմամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/16/1119951/?fbclid=IwAR0gPX2sh9wF4m2EbP6im0TEQ22Nad72FIR5CUR_5IyS3VvbUg4uX-I1v4Y]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 16-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Աճառյան փողոցում: Ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին, և թողնելով անօգնական, դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Կոտայքի օպերատիվ խումբը, սակայն պարզվել էր, որ վրաերթի փաստով քննությունը պետք է անցկացվի Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում: Փաստի առթիվ քննիչ Ա. Համզոյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մինչ դեպքի վայրում քննիչները տեղազննություն էին կատարում, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանին տեղեկացրեց, որ մի քաղաքացի ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ վրաերթն ինքն է կատարել, իր կողմից վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով և ավտոմեքենան գտնվում է ավտոտնակում: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ Երևանի ՃՈ պետի գլխավորությամբ ոստիկանները հայտնաբերեցին նշված ավտոմեքենան, որը Nissan X-Trail մակնիշի 35 СP 115 համարանիշի է, վարորդն էլ եղել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Ալեքսանդր Ֆարամազյանը: Նա տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է խմածության ամենաբարձր աստիճանի: Նա ոստիկաններին հայտնել էր, որ ինքը խմել է դեպքից հետո, քանի որ վախեցել է և ծանր է տարել տեղի ունեցածը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր