211652_close_icon
views-count3261 դիտում article-date 14:29 18-03-2019

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ներկայացրել է պարենային մթերքների 2019թ. փետրվար ամսվա գնային ինդեքսը

Հռոմ, Իտալիա – Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գները փետրվարին աճել են. [url=http://www.fao.org/worldfoodsituation/foodpricesindex/ru/]պարենային մթերքների գնային ինդեքսը[/url] կազմել է 167.5 նիշ, ինչը 1.7 տոկոսով բարձր է հունվար ամսվա ցուցանիշից: Այսպիսի աճը մասամբ պայմանավորված է կաթնամթերքի գների կտրուկ բարձրացմամբ: Ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ներկայումս գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա`սկսած 2018թ.-ի օգոստոս ամսից, սակայն դեռևս մոտ 2.3 տոկոսով ցածր է անցած տարվա նույն ամսվա համեմատ: ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը փետրվարին կազմել է միջինը 169 կետ, ինչը բավականին բարձր է հունվար ամսվա համեմատ և հիմնականում պայմանավորված է եգիպտացորենի գնի կայունությամբ: ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը աճել է 1.8 տոկոսով`դառնալով 133.5 կետ, հասնելով իր ամենաբարձր մակարդակին`2018թ.-ի հոկտեմբերից ի վեր: Փետրվար ամսվա աճը հիմնականում պայմանավորված է եղել արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերի բարձր գնառաջարկով: ՊԳԿ մսի գնային ինդեքսը շատ քիչ աճ է գրանցել, որն էլ պայմանավորված է տավարի և խոզի մսի բարձր գների հետ: ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունվարի համեմատ աճել է 5.6 տոկոսով, որը հետևանք է զտված և չզտված կաթի փոշու ու պանրի ներկրման բարձր պահանջարկի: Կարագի գների բարձրացումն էլ հետևանք է կարագի արտադրության սեզոնային կանխատեսելի անկմանբ: ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունվարի համեմատ աճել է 1.2 տոկոսով՝ շաքար արտադրող հիմնական երկրներից որոշներում արտադրության հեռանկարների հետ կապված մտահոգությունների պատճառով: Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների կանխատեսումներին կարող եք ծանոթանալ [url=http://www.fao.org/worldfoodsituation/csdb/ru/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր