211652_close_icon
views-count1652 դիտում article-date 13:09 18-03-2019

Ուկրաինական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Օդեսա-Երևան ուղղությամբ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական «SkyUp» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսա-Երևան չվերթների մեկնարկի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին «Զվարթնոց» օդանավակայանից: Սա «SkyUp» ընկերության արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Հայաստան: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 17-ից ուկրաինական «SkyUp» լոուքոսթերը Կիև-Երևան կանոնավոր չվերթներ կիրականացնի:

Նմանատիպ նյութեր