211652_close_icon
views-count2255 դիտում article-date 11:41 18-03-2019

Վարչապետի տիկնոջ գրասենյակը հերքում է՝ Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ չի ստացել

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ է ստացել: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից տրամադրել են հերքումը, որը ներկայացնում ենք ստորև. ««Իրավունք» թերթում 11.03.2019 թվականին հրապարակված «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաեւ Աննա Հակոբյանը» հոդվածը աղբյուրը` (https://www.iravunk.com/news/79422?fbclid=IwAR1KfTHqMVCKVWHHEey1Ropnid6ZbcygtjJwEE28xDxnOHL6bqfdgcyKOKA) չի համապատասխանում իրականությանը: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M հրատարակչատան հետ և Բաց հասարակությունների հիմնադրամների հայաստանյան գրասենյակից դրամաշնորհ չի ստացել: Համաձայն ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի (Հերքման և պատասխանի իրավունք) կետերի` սույն գրությունը 12.03.2019 թվականին ուղարկվել է նաև «Իրավունք» թերթի խմբագրություն, սակայն հերքման տեքստը մինչ օրս չի հրապարակվել»:

Նմանատիպ նյութեր