211652_close_icon
views-count1412 դիտում article-date 11:02 18-03-2019

Եթովպիայում կործանված Boeing օդանավի զոհերի հարազատներին մարմինների փոխարեն հող են տվել

Եթովպիայում կործանված Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ի զոհերի հարազատներին մարմինների փոխարեն հող են տվել: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: Զոհվածներից մի քանիսի մարմինները տանելու եկած հարազատներին աղետի վայրից հողով լցված փոքրիկ տոպրակներ են տվել: Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիթ Մոգեսի խոսքով՝ աճյունները հնարավոր չի լինի ստանալ, քանի դեռ չի ավարտվել ԴՆԹ-ով նույնականացման ընթացակարգը, որը կարող է տևել մինչև 6 ամիս։ Հիեցնենք, որ Boeing 737 MAX 8-ը կործանվել է մարտի 10-ին Եթովպիայում, թռիչքից մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 157 քաղաքացիները զոհվել են:

Նմանատիպ նյութեր