211652_close_icon
views-count1836 դիտում article-date 09:31 18-03-2019

Մադուրոյի հրահանգով բժիշկներին արգելվել է ընտրություններից առաջ օգնություն ցուցաբերել հիվանդներին

Վենեսուելա գործուղված կուբացի հայտնի բժիշկ Յանսիր Արիասը հատարարել է, որ Վենեսուելայի իշխանություններին պարտադրել են բժշկական օգնությունը որպես գործիք կիրառել ընտրություններից առաջ։ Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Բժշկի խոսքով՝ կլինիկան, որտեղ ինքն աշխատում է, այցելել է սրտային անբավարարությամբ 65-ամյա մի տղամարդ, ում անհապաղ պետք էր թթվածին միացնել, սակայն կլինիկայում գտնվող զինվորականներն թույլ չեն տվել բժշկին կատարել իր պարտականությունները՝ հայտարարելով, թե «բժշիկները կկարողանան թթվածին բաժանել հիվանդներին միայն ընտրությունների ժամանակ»։

Նմանատիպ նյութեր