211652_close_icon
views-count5664 դիտում article-date 22:51 17-03-2019

Առատ ձյան պատճառով Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Լոռու, Գավառի, Ճամբարակի, Աշոցքի, Տավուշի, Ստեփանավանի, Հրազդանի, Սպիտակի, Վարդենիսի, Մարտունու, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Ապարանի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է: Դիլիջանի ոլորանները առատ ձյան պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Սիսիանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր