211652_close_icon
views-count34537 դիտում article-date 22:09 17-03-2019

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի վարչական տարածքում ձնաբուքն իր սև գործն է անում. ճանապարհային ոստիկաններն ու ճանշինականները չեն հասցնում ճանապարհը մաքրել

Արդեն մի քանի ժամ է, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի վարչական տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում և նշված ճանապարհը սպասարկող չինական «Սին Հիդրո» ընկերության ներկայացուցիչների հետ ուժեղ ձնաբքի պայմաններում, երբեմն նաև վտանգելով իրենց կյանքը, փորձում են ճանապարհահատվածը դարձնել անցանելի: Ճանապարհը մաքրելուց հետո բուքը իր սև գործն է անում: Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է, որպեսզի նշված ճանապարհատվածով ժամանակավորապես դադարեցնեն երթևեկությունը, և երթևեկեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում, և՝ որը ամենակարևորն է, անվադողերը լինեն ձմեռային: Նշված հատվածով չերթևեկելու համար կան շրջանցիկ ճանապարհներ ու վարորդներին հորդորում են ժամանակավորապես երթեևեկել այդ հատվածներով:

Նմանատիպ նյութեր