211652_close_icon
views-count3620 դիտում article-date 22:31 17-03-2019

Բելգրադում լարված իրավիճակ է. ցուցարարները շրջապատել են ոստիկանության շենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Բելգրադում հակակառավարական զանգվածային ցույցերի մասնակիցները նախագահական նստավայրի դիմաց հանրահավաք անցկացնելուց հետո շարժվել են դեպի ոստիկանության շենք: Ոստիկանության շենքի առջև Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչի հակառակորդների դիմավորել է ոստիկանների ուժեղացված շարասյունը՝ ամբողջական հանդերձանքով: Այդ ժամանակ ցուցարարները շրջապատել են շենքը և ներկայացրել իրենց պահանջները. ընդդիմադիրները պահանջում են, որպեսզի իրավապահ մարմինները ազատ արձակեն իրենց կալանավորված համախոհներին, իսկ երկրի Ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հրաժարական տա: Ավելի վաղ ցուցարարները փորձել էին գրոհով գրավել նախագահական նստավայրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր