211652_close_icon
views-count4262 դիտում article-date 20:05 17-03-2019

Հայկական պատվիրակությունը, պատգամավորները այցելել են Վրաստանի ներքին գործերի նախարարություն. ՖՈՏՈՇԱՐՔ

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ պատգամավորներից, Անվտանգության խորհրդի, գործադիրի, հկ-ների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիրներից բաղկացած հայկական ոչ պաշտոնական պատվիրակության կազմում այցելեցինք Վրաստանի ներքին գործերի նախարարություն, ուր ծանոթացանք պարեկային ոստիկանության բարեփոխումների՝ տակավին շարունակվող ընթացքին։ Թեև մեր հարևաններին հաջողվել է ստեղծել կոռուպցիայից, չարաշահումներից մեծապես զերծ բարձրակարգ պետական հաստատություն, որն արդյունավետ կերպով իրականացնում է ճանապարհային և հասարակական անվտանգության իր գործառույթներն ու քաղաքացիներին լավ որակի ծառայություններ է մատուցում, այդուհանդերձ ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ի տարբերություն 2004 թ. Վրաստանի՝ մենք զրոյական կետում չենք գտնվում և բազմաթիվ հատվածական ռեֆորմներ նախորդ տարիներին արդեն իսկ իրականացվել են։ Հարկավոր է ընդամենը ցուցաբերել համակարգային, կառուցվածքաստեղծ մոտեցում եղածը հղկելու, ամբողջացնելու և եթե թույլ կտաք ասել, համապատասխան ձևով փաթեթավորելու համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր