211652_close_icon
views-count4801 դիտում article-date 15:52 17-03-2019

«Այն համակարգային խնդիրները, որոնք կային՝ դրանցից շատերը հիմա շարունակվում են». Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ «Առաջին դեմքից». ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/03/17/1029228/?fbclid=IwAR093TuzTQOmxMrpunhBvTZrn27ux_lZc7dETQkHxGY1enCNG3OVesR9rvU]Aravot.am[/url]-ը գրում է. Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը գրել էր. «Հետևում եմ, թե ինչ գրագետ, օրինապահ ձևով ու ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան են գործում Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը՝ օպերայի շուրջն այլանդակող սրճարանները ապամոնտաժելիս: Կարևորը, թե որքան ճիշտ գործ են անում՝ քաղաքին վերադարձնելով կանաչ տարածքներն ու գեղեցկությունը: Երանի մարդու իրավունքների ներկայիս պաշտպանին, որ այսօր անելիք գրեթե չունի»: «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրոք համարո՞ւմ է, որ այս գործընթացում անելիք չունի՝ մանավանդ որ այլ իրավապաշտպաններ ահազանգում են ոստիկանության գործողությունների իրավաչափության, սեփականության իրավունքի խախտման մասին: Արման Թաթոյանը պատասխանեց, որ անելիքները շատ են. «Մի քանի ուղղությամբ՝ առաջինը, ապամոնտաժման որոշման կայացման հետ կապված հարցերը: Ես ստորագրել եմ Երեւանի քաղաքապետին ուղղված փաստաթուղթ, որտեղ հարցադրումներ են արված այդ առումով: Եվ այդ հարցադրումներն ուղղված են մեր մոնիթորինգի արդյունքների եւ այն մտահոգությունների առնչությամբ, որ տարբեր քաղաքացիներ, նաեւ այդտեղ սրճարաններում աշխատող մարդիկ էին հայտնում»: Խոսքը մասնավորապես աշխատատեղերի՝ մարդանց աշխատանքային իրավունքի մասին է: Հարցեր են առաջադրվել նաեւ սեփականության իրավունքի վերաբերյալ, Պաշտպանն անգամ պայմանագրերի օրինակներն է խնդրել ներկայացնել: Քաղաքապետարանից նաեւ հիմնավորումներ են խնդրել ներկայացնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել ապամոնտաժվող սրճարանները. «Քանի որ հանրային մտահոգություն կա, թե խտրականություն կա»: Եվ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել՝ ապամոնտաժման աշխատանքները սկսելուց անմիջապես հետո: Գրություն է հասցեագրվել նաեւ ՀՀ ոստիկանապետին՝ բողոքի ցույցի վայրում ոստիկանության գործողությունների առնչությամբ. «Այստեղ մենք շատ ավելի մանրամասն տեղեկություններ ունենք, քանի որ իմ ներկայացուցիչները հանդիպել են 30-ից ավելի մարդկանց, որոնք այդ օրը բերման էին ենթարկվել»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/03/17/1029228/?fbclid=IwAR093TuzTQOmxMrpunhBvTZrn27ux_lZc7dETQkHxGY1enCNG3OVesR9rvU]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր