211652_close_icon
views-count3709 դիտում article-date 16:10 17-03-2019

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել «Reuters» գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել «Reuters» գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։ Հեռագրում նշված է. «Խորը վշտով տեղեկացա «Reuters» գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի անժամանակ մահվան մասին: Հասմիկ Մկրտչյանը հայ արդի լրագրության հնաբնակներից է: Ավելի քան երեք տասնամյակ միջազգային լրատվամիջոցի էջերից նա ներկայացրել է Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդին: Իր մարդկային և մասնագիտական բարձր որակների շնորհիվ Հասմիկն ունեցել է իր հաստատուն տեղն ու դերը լրագրողական համայնքում ու վայելել գործընկերների սերն ու հարգանքը: Նրա կորուստը մեծ է ու անդառնալի: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Հասմիկ Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը»:

Նմանատիպ նյութեր