211652_close_icon
views-count5621 դիտում article-date 12:39 17-03-2019

Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցելությունից տպավորված բանաստեղծություն է գրել

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցելությունից տպավորված գրել է բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրել է՝ «Ռանչպար»։ Ռանչպար Երազանքը երազելու համար չէ լոկ, Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր, Տառապանքի մութ հատակից այս անողոք, Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։ Մանուկների բորբ աչքերի կարոտը տես, Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝ Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ: Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից, Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք, Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ, Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա: Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ, Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք, Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ, Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք: Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ, Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան, Տառապանքի մութ հատակից այս անողոք, Բացեք դուռը Հայրենիքի երջանկության։

Նմանատիպ նյութեր