211652_close_icon
views-count2179 դիտում article-date 18:37 16-03-2019

Զոհրաբ Մնացականյան. ԼՂ հակամարտության խնդիրը վերաբերում է մարդուն և նման 150.000 կոնկրետ մարդկանց

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային Ժողովումը պատասխանել է լրագրողների հարցերին: [b]Հարց․ Ե՞րբ է կայանալու Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը և որտե՞ղ: Կարո՞ղ ենք ասել, որ բանակցությունները հենց Մադրիդյան երեք սկզբունքների և վեց տարրերի շուրջ են լինելու, ինչի մասին հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ [/b] Զոհրաբ Մնացականյան: Ինչ վերաբերում է ժամկետներին և հանդիպմանը, կա ձևավորված մշակույթ, որ մենք համաձայնեցնում ենք, ավարտում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք։ Եվ այդ պահը դեռևս չի եկել, որպեսզի մենք հայտարարենք։ Աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Այստեղ միմյանց հարգելու խնդիրն է կողմերի միջև, որ մենք միաժամանակ համաձայնեցված հայտարարում ենք հանդիպման, ժամկետների և վայրի մասին։ Եվ այդ առումով հայցում եմ ձեր ըմբռնումը։ [b]Հարց․ Իսկ ինչ վերաբերում է սկզբունքներին․․․ [/b] Զոհրաբ Մնացականյան: Մենք առաջնորդվում ենք օրակարգով, որը շատ հստակ արտահայտված է վարչապետի Ստեփանակերտում հնչեցրած ելույթում. այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ մենք ցանկանում ենք ներգրավել և շարունակել այն երկխոսությունը և այն ընթացքը, որ մենք ունենք։ [b]Հարց․ Սեղանին Մադրիդյան սկզբունքնե՞րն են։ [/b] Զոհրաբ Մնացականյան: Մենք ասում ենք, որ մենք ունենք տարբեր հարցեր, և արդյոք Դուք նկատի ունեք երեք սկզբունքները և վեց տարրերը։ Կա ձևավորված բանակցային շրջանակը։ Եվ հիշում եք, որ վարչապետը հստակ արձանագրել է, որ կարևոր խնդիրներից մեկը, թե ինչպես են դրանք մեկնաբանվում և ինչպես են ընկալվում: Մենք այդ առումով, շատ լավ գիտեք, հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություններ ունեն Հայաստանի համար կարգավիճակի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն են գտել այդ երեք սկզբունքների և վեց տարրերի նշված փաստաթղթում, որոնք հայտնի են և որոնց մասին հիշեցրեցին վերջերս։ Եվ այդ առումով գիտեք՝ որքան հստակ ենք մենք եղել մեր մոտեցումներում, որոնք վերաբերում են առաջին հերթին ստատուսին և անվտանգությանը։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք վերաբերում են նրան, թե ավելի արդիական և ավելի արդյունավետ, պրակտիկ աշխատելու առումով ինչ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության և որոշիչ ձայնի հարցը և նույնպես նշանակում է, որ սա պետք է դիտվի ոչ թե որպես նախապայման, այլ արդյունավետությանն ուղղված գաղափար, մոտեցում։ Ինչպես նաև մենք անդրադարձել ենք հարցերին, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին և այդ առումով նույնպես վարչապետն արտահայտվել է բավական համարձակ, և բնական է, որ խաղաղությանը նպաստող ազդակների փոխանակումը մնում է օրակարգում։ Այո՛, Հայաստանի վարչապետն ունեցել է համարձակություն ասելու այն, ինչ վերաբերում է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելուն, և դա միակողմանի ճանապարհ չի կարող լինել: Եթե մենք իրապես ուզում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից։ Այս հարցերը և մնացած այլ դիրքորոշումները մենք արտահայտել ենք միասնական փաթեթի մեջ. մեկը մյուսից չտարանջատված և միասնական փաթեթի մեջ արտահայտվում են այն մոտեցումները, որոնք ձևավորվել են հայկական կողմից և որոշ չափով մենք հասկանում ենք, որ կան մեր կողմից արտահայտված որոշ նոր գաղափարներ,, որովհետև գործում է, այսպես ասած, 20 տարվա ձևաչափը և տարբեր գաղափարներ ձևավորվում են այն ժամանակ, երբ մենք խոսում ենք այս մեր նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ փորձել զարկ տալ, աջակցել նրան, որ կարողանանք իրապես արդյունավետ շարժվել առաջ այս բանակցային գործընթացում։ Սա է մեր տրամաբանությունը։ [b]Հարց․ Պարո՛ն Մնացականյան, խնդրում եմ անդրադառնաք Արցախի ԱԳ նախարարի արած հայտարարությանը․ նա նշեց, որ սկզբունքները հնացած են։ Արդյոք այստեղ Հայաստանի և Արցախի դիրքորոշումների տարբերություն չկա և չեն հակասում իրար: [/b] Զոհրաբ Մնացականյան: Պարոն Մայիլյանը խոսել է, որ որպես Արցախ արտաքին գործերի նախարար, և այդ առումով ասեմ, որ մենք Արցախի իշխանությունների հետ, ես անձամբ՝ ԱԳ նախարարի հետ, շարունակական աշխատում ենք, փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, որը արտահայտում է այն իրականությունը, որ սա իրապես պրակտիկ հարց է այն առումով, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են: Եվ մենք չենք հրաժարվում ամենակարևոր սկզբունքներից և դիրքորոշումից և դերակատարությունից, որևէ ձև երբևէ չենք հրաժարվել և չենք հրաժարվում մեր դերակատարությունից այս խաղաղության գործընթացի մեջ: Այո՛, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը: Մեր դերակատարությունը շատ լավ հասկանալով և մնալով հավատարիմ խաղաղ գործընթացին և բանակցային գործընթացին՝ մենք նաև աշխատում ենք Արցախի մեր գործընկերների հետ և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման, և դա շատ նորմալ երևույթ է: [b]Հարց: Այսինքն այս պարագայում նման հայտարարությունները, պարոն Մնացականյան, զուտ հայացքների տարբերությու՞ն են, թե՞ սկզբունքներն իսկապես հնացած են: [/b] Զոհրաբ Մնացականյան: Եթե մենք սկզբունքները դիտարկում ենք որպես սկզբունքորեն շրջանակ, որի մեջ մենք աշխատում ենք փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, ապա, ապա այդ շրջանակը գոյություն ունի, և երբևէ որևէ մեկը չի մերժել դա, բայց այդ շրջանակի մեջ շատ էական հարց է մոտեցումների, դիրքորոշումների և պարտավորությունների մեկնաբանումը և համադրումը: Որովհետև եթե պարտավորությունների համադրման առումով կա անհավասարություն, եթե սպասվում է, որ մեկ կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու: Եվ եթե այդ առումով մեզ հաճախ հարց էր տրվում, թե որքանով է Հայաստանը զիջում, ապա մենք այլ առիթով անդրադարձել ենք այս հարցերին, որ չի կարող լինել նման երևույթ, դա չի աշխատելու: Նույնիսկ եթե նման ցանկություն ունեցող մարդ կա, դա պարզապես չի աշխատելու՝ անկախ նրանից, թե որտեղ է այդ մարդը գտնվում: Եվ չի կարող որևէ մեկը ընդունել որևէ մոտեցում, որտեղ մեր համապարփակ անվտանգության համակարգը... որովհետև հիշում եք, որ ընդգծել ենք շատ հստակ և կարևոր մի սկզբունք, որ խնդիրը վերաբերում է մարդուն: ԼՂ հակամարտության խնդիրը վերաբերում է մարդուն և նման 150.000 կոնկրետ մարդկանց: Եվ իրենց անվտանգության համապարփակությունը մնում է ամենակարևոր սկզբունքային խնդիրը: Մենք առիթ ունե՞նք խոսելու իրենց էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության խնդրի մասին: Այո, մենք ունենք նաև այդ պարզաբանումը, այդ հարցը և դրանից բխող կարգավիճակի հարցը նույնպես մեկնաբանվել են մեր կողմից: Սա է հիմնական մոտեցումը, որ վերաբերում է պարտավորությունների համադրմանը, քանի որ մեզ մոտ էական հարց կա. պահպանել այն, ինչը վերաբերում է համապարփակությանը, կոնկրետ մարդկանց, նրանց անվտանգությանը, կյանքին, զարգացմանը, ապահովել, որ նրանք շարունակեն կերտել իրենց կյանքը այնպես, ինչպես որ կա: Այստեղ կա և՛ ԼՂ դերակատարությունը, որը որպես քաղաքական միավոր ունի իր բոլոր հիմքերը կառուցելու իր կյանքը, որը արտահայտել է նաև իր կարգավիճակին վերաբերող իր ձևակերպումը, և՛ կա մեր դերակատարությունը, որը վերաբերում է անվտանգության երաշխավորմանը: Այստեղ մեր դիքորոշումները շատ հստակ են, և պարտավորությունների առումով հավասարության խախտում չի կարող ի հայտ գալ, քանի որ դա երբևէ չի աշխատելու: [b]Հարց: Պարո՛ն Մնացականյան, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ իրենց համար անընդունելի է ձևաչափի փոփոխությունը, և ասում են, որ այն պնդումը, որ հայկական կողմն է առաջ տանում, ձևաչափի մեջ ներգրավելու նաև Արցախի Հանրապետությանը, փակուղի է տանում: Ինչպե՞ս կմեկնաբանեք: [/b] Զոհրաբ Մնացականյան: Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի կտանի: Որովհետև մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը, սա շատ էական հարց է: Եվ մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Եվ այստեղ խոսքը գնում է շատ կոնկրետ, պրակտիկ հարցերի մասին: Պրագմատիկ, սկզբունքային հարց է՝ ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղը ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն: Սա նորություն չէ, բայց դրան զուգահեռ, որպեսզի մենք արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ այդ որոշիչ ձայնի, ներգրավվածության արտահայտումը պետք է հաշվի առնվի այն առումով, որ մենք բանակցային գործընթացի մեջ կարողանանք արդյունավետ աշխատել: Մենք այսօր բանակցում ենք և՛ Արցախի հետ, և Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ադրբեջանի հետ: Եվ այդ առումով շատ ավելի գործնական և արդյունավետ է, երբ մենք կկարողանանք համալրել բանակցային գործընթացը այնպես, որպեսզի արդյունավետության առումով կարողանանք ապահովել բանակցային գործընթացի այդ համապարփակությունը: Նորից եմ կրկնում, սա, սկզբունքային կարևոր հարց է, սա նախապայման չէ, և մենք ցանկանում ենք քննարկել և գտնել լուծումներ: [b]Հարց: Պարո՛ն Մնացականյան, տարիներ շարունակ, երբ երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներ էին լինում, կարծում եք այս շրջանում Արցախի ներգրավումը, վերադարձը բանակցային սեղան էականորեն կփոխի՞ իրավիճակը, այսինքն տեղաշարժ, փոփոխություններ կլինե՞ն ի վերջո Արցախի որպես սուբյեկտի ներգրավում: [/b] Զոհրաբ Մնացականյան: Խնդիրը վերաբերում է Արցախին: Արցախը ձևավորված քաղաքական միավոր է, որն ունի ամբողջ ինստիտուցիոնալ համակարգը՝ արտահայտելու իր ժողովրդի կամքը և մոտեցումները: Եվ իրենք ունեն ընտրված իշխանություններ: Ընտրված իշխանությունների համակարգը նույնպես ճանաչված է միջազգային հանրության կողմից տարբեր փաստաթղթերում: Եվ իրենք՝ որպես ընտրված իշխանություններ, արտահայտում են այն հատվածի ձայնը, որն իրենց ընտրել է: Իրենք չեն ընտրել ՀՀ վարչապետին: Նորից նույն հարցն է, նույն մոտեցումն է, որի մասին մենք, վարչապետը խոսել ենք բավական ընդարձակ: Այստեղ նորից եմ ուզում կրկնել, որ հարցը վերաբերում է այս հարցի պրակտիկ, պրագմատիկ ընկալմանը՝ բանակցություններին արդյունավետություն հաղորդելու առումով: Սա ոչ թե նախապայման է, այլ խնդիր, որը չի կարելի արհամարհել և որը որևէ դեպքում չի վերացնում մեր պարտավորությունը՝ որպես բանակցային կողմ: [b]Հարց: Պարո՛ն Մնացականյան, երբ Արցախում անվտանգության խորհրդի համատեղ նիստ տեղի ունեցավ, դրան արձագանքեց նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ասելով, որ եթե «Հայաստանի վարչապետը կարողանում է անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ստեփանակերտում, ապա կարող է նաև Ստեփանակերտի անունից բանակցել»: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը: [/b] Զոհրաբ Մնացականյան: Դա համատեղ նիստ է եղել, և չեմ հասկանում, քանի որ փոքր-ինչ անտրամաբանական է: Հայաստանն անցկացնում է միջկառավարական համաժողովներ տարբեր երկրների հետ և դա չի նշանակում, որ միջկառավարական համաժողով անցկացնելով՝ Հայաստանը կարող է խոսել ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետության անունից: Մենք ունենք տարբեր ձևաչափեր: Սա եղել է Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Մենք ունենք Արցախի իշխանությունների հետ աշխատելու տարբեր այլ ձևաչափեր: Եվ բնական է՝ շարունակելու ենք աշխատել: Բոլորը շատ լավ հասկանում են. այո՛, Հայաստանը երաշխավորն է, Հայաստանն անելու է ամենը, ինչ վերաբերում Է Արցախի անվտանգության, զարգացման օրակարգին: Սա ներգրավման ձևաչափ է, բայց նման եզրակացություն, որ քանի որ մենք գնացինք և նիստն անցկացրինք, եթե Ձեր ասածն իրապես այդպես է, ես ավելի շատ Ձեր մեկնաբանությունն եմ մեկնաբանում, որովհետև չեմ տեսել ուղղակի: [b]Հարց: Պարո՛ն Մնացականյան, Դավիթ Շահնազարյանն ասում է, որ այս իշխանությունները նոր միայն սկսել են հասկանալ, թե ինչքան վնաս են տվել Արցախի հարցին: Եվ երբ հարց է առաջանում, թե ինչու է միջազգային հանրությունը այսքան ոգևորված: Ըստ նրա, ոգևորված է, որովհետև դուք եք ոգևորված եղել Միլանի հանդիպումից հետո՝ դուրս գալով և ասելով, որ մենք շատ ոգևորված ենք, որ ԱԳ նախարարի հետ համատեղ հայտարարությունը համաձայնեցրեցինք, մինչդեռ դա, ըստ նրա, ադրբեջանական տեքստ և հայտարարություն էր: Ինչպե՞ս եք արձագանքում: [/b] Զոհրաբ Մնացականյան: Միանշանակ մեկ ձևով: Որովհետև, եթե մենք կարող ենք ձևավորել համատեղ հայտարարություն, որտեղ մենք խոսում ենք խաղաղությանն ուղղված արդյունավետ աշխատելու և գործառույթների մասին, սա շատ ուրախալի է, քանի որ հնարավոր է, որ Ադրբեջանը նույնպես կարողանա կիրառել խաղաղության գործընթացին վերաբերող լեզու,: Ես ճիշտն ասած չեմ հասկանում, թե որն է խաղաղության մասին խոսելու խնդիրը: [b]Հարց: Իսկ Արցախին վնաս տալու՞: [/b] Զոհրաբ Մնացականյան: Արցախին վնաս տալու՞: Այսինքն Դուք համարում եք, որ ռազմատենչ լեզուն ավելի օգտակար է և արդյունավե՞տ: Եթե համարում եք, որ դա այդպես է, ապա ես Ձեզ հետ համաձայն չեմ: Ի դեպ, հենց դրան էլ մենք անդրադառնում ենք մեր երկխոսության մեջ: Ռազմատենչ լեզուն որևէ կերպ, որևէ տեղ մեզ չի հասցնելու: Մենք շատ վստահ ենք, թե որքան ներուժ ունեն թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը վնաս հասցնելու առումով, բայց կարիք չունենք դրա մասին խոսելու:

Նմանատիպ նյութեր