211652_close_icon
views-count2710 դիտում article-date 15:47 16-03-2019

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափն Արցախի ներգրավմամբ լիարժեք կդառնա. Տաթև Հայրապետյան

Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափ Արցախի վերադարձով ոչ թե դրա փոփոխություն, այլ լիարժեք վերականգնում է առաջարկում: «[url=https://armenpress.am/arm/news/967808.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է: «Մենք ֆորմատի փոփոխություն չենք առաջարկում: Մենք առաջարկում ենք լիարժեք ֆորմատի վերականգնում»,- ասաց Հայրապետյանը:

Նմանատիպ նյութեր